12:04 , 5 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ, հայտնում է РИА Новости-ն
«Ես հեռախոսով զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ՝ քննարկելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և այլ խորհրդարանականների ձերբակալությունները»,-գրել է Ֆեդերիկա Մոգերինին Twitter-ում։