11:56 , 5 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3,3 տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրու Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ ամբաստանվող ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արման Կատունյանին:
Վճռի մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: «Դատավորը վճիռը հրապարակել է հետևյալ կերպ՝ Արման Կատունյանին դատապարտել 3,3 տարի ժամկետով ազատազրկման, հետո հանեց նախնական կալանքի տակ եղած ժամանակահատվածը և ասաց, վերջնական պատիժ նշանակել 2 տարի 7 ամիս: Վճռի տեքստը ստանալուց հետո կանդրադառնամ վճռին»,- ասաց փաստաբանը:
Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկվելու է փամփուշտ պահելու մասով, և բացի այդ, պաշտպանը վճիռն անհամաչափ է որակում.«Պատիժը համաչափ չէ, որովհետև մաքսիմալ պատիժը, որ 105 հոդվածով կարող է լինել 4 տարի ազատազրկումն է: Արման Կատունյանի նկատմամբ պատիժ սահմանվեց 3 տարի 3 ամիս ժամկետը: Դա անհամաչափ է այն պայմաններում, երբ գոյություն չունեն ծանրացնող հետևանքներ, ավելին՝ կան բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ