Ինքնախոստովանություն ՀՀԿ-ից


18:04 , 23 փետրվար, 2013

Արմեն Աշոտյանն ասում է, որ իշխանությունը սկսել է դեմքը փոխել, ու սկսվելու են բարեփոխումներ: Սիրելի ընկերներ, ես այդ գրառումից հասկանում եմ, որ պարոն Աշոտյանն ասում ա, որ մինչ այդ իրենց կուսակցության դեմքը զզվելի էր, մարդիկ ատում են իշխանություններին ու նրանց մեջ ներգրավված քրեական տարրերին: Այսինքն՝ մինչ այս կարելի էր վատը լինել, ու նոր հիմա է սկսվում դեմքի փոփոխություն: Այ քեզ իսկական խոստովանություն: