Մխիթարյանի տեղափոխության հավանականությունը 15% է. ESPN-ը


16:20 , 4 նոյեմբեր, 2016

skysports-manchester-united-mkhitaryan-football_3823547Araratnews.am-ը գրում է.

ESPN-ը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերաբերող տրանսֆերային խոսակցություններին և նրա՝ «Յուվենտուս» տեղափոխության հավանականությունը գնահատել է 15%. հայտնում է Armsport-ը:

«Հայ կիսապաշտպանի խաղաժամանակի պակասը՝ նրա հունվարին տեղափոխության մասին խոսակցությունների տեղիք է տվել, սակայն հաշվի առնելով Հենրիխի աշխատավարձը և այն գումարները, որոնք ծախսվել են նրա տրանսֆերի վրա, այդ ամենը քիչ հավանական են դարձնում: Մխիթարյանը նույնպես մտադիր է իրեն ցույց տալ «Օլդ Թրաֆորդում» և չի պահանջի տեղափոխություն»,- ասված է հաղորդագրությունում: