17:30 , 23 փետրվար, 2013Հայոց համազգային շարժումն այսուհետ կոչվել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի՝ ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը և վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է մնալ Հայոց համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն և ժառանգորդը: Քվեարկությանը մասնակցած պատվիրակներից որոշմանը կողմ են քվեարկել 375-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ՝ 3 պատվիրակ:
Աղբյուրը՝ Emedia.am