12:40 , 4 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեներբահչե»-ից կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Նա պետք է անի ավելին: Մենք մեծ ակնկալիքներ ունենք: Ակումբում շատ խաղացողներ կան այդ դիրքում: Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ավելի լավ խաղա: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են օգնել թիմին, և ես բացառություն չեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբվերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը 61-րդ րոպեից:
Մխիթարյանի մասին հարցը՝ 6.43 րոպեից: