Սևանա լճում կորած ձկնորսներին դեռ չեն գտել


12:04 , 4 նոյեմբեր, 2016

Սևանա լճում կորած ձկնորսներին դեռ չեն գտելՀոկտեմբերի 31-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը և սկսել որոնողական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին, Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են` անարդյունք:

Այսօր դարձյալ ժամը 10.15-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները: