Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են


11:28 , 4 նոյեմբեր, 2016

larsԱյսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: