Մեր որոշ ղեկավարներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ շատ բան ունեն սովորելու Մարիա Զախարովայից


11:12 , 4 նոյեմբեր, 2016
Картинки по запросу maria zaxarovaԱնկախ նրանից՝ շատ հարցերում համաձայն եմ, թե ոչ, ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական և լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովայի տեսակետներին և մեկնաբանություններին, սակայն մշտապես հիանում եմ նրա անցկացրած բրիֆինգներով:
Նա գրագետ է, ճարտար, ճկուն, անկաշկանդ, արագ կողմնորոշվող, պետք եղած ժամանակ կտրուկ, փայլուն քաղաքագիտական, դիվանագիտական գիտելիքներ ունի: Մի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ մարդն իր տեղում է լիարժեք…
Նրան չես համեմատի պսակիների կամ մյուս երկրների ԱԳՆ խոսնակների ու առհասարակ պաշտոնյաների և լրատվության պատասխանատուների հետ, որոնց գրեթե ոչ մեկը չի ճանաչում: Հետաքրքիր է, որ նա չի խուսափում և շատ հանգիստ, պարբերաբար՝ նույնիսկ շաբաթը մի քանի անգամ, հարցազրույցներ, հանդիպումներ է կազմակերպում, հիմնականում տալիս խելացի, խորիմաստ պատասխաններ, գնահատականներ և մեկնաբանություններ:
ՌԴ ԱԳՆ խոսնակն արտակարգ տիրապետում է անգլերեն, չինարեն լեզուներին, ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական երկրորդ կարգ, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է, պատմական գիտությունների թեկնածու:
Մեր որոշ ղեկավարներ, պաշտոնյաներ, լրատվության պատասխանատուներ, որոնք լրագրողների տեսքից արդեն սարսափահար փախչում են կամ տալիս անտեղյակ ու այլմոլորակային, հաճախ նաև ծիծաղ առաջացնող պատասխաններ, շատ բան ունեն սովորելու նրանից...