«Իրատես». Սոցհարցման բավականին տխուր պատկերը իշխանության հա­մար


10:54 , 4 նոյեմբեր, 2016

«Նախընտրական շրջանում իշխանության սոցհարցումների «թվանկարչությունը» դեռ կտեսնենք, բոլորի համար անակնկալ կերպով կբացահայտվի, որ մեր երկրում ամենաբարձր վարկանիշը ՀՀԿ-ինն Է։

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս ոչիշխանական բևեռից սոցհարցում Է պատվիրվել, ու բավականին տխուր պատկեր Է բացահայտվել իշխանության հա­մար։ Առայժմ արդյունքներն ամփոփվում են, ու հնարա­վոր Է նաև, որ պատվիրատուն չցանկանա հանրությանը ներկայացնել դրանք։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այդ հարցումներից։ Ինչպես և սպասվում էր, իշխանության վարկանիշը բավականին ցածր է, և ՀՀԿ– ն իրեն փրկելու ծրագրեր պետք Է մշակի։ Նույն հար­ցումների համաձայն, առաջին քայլը, կարծես, գտել Է իշխող ուժը։ Հանրային բավականին մեծ ակնկալիքներ կան նոր վարչապետից. նրա վարկանիշը բավականին բարձր Է, ուստի շատ արագ պետք Է ՀՀԿ-ացնել Կարեն Կարապետյանին և այդ «կապիտալը» տանել կուսակ­ցություն։ Մեկ այլ ցնցող պատկեր Էլ երկրում աղքատու­թյան մակարդակն Է արձանագրել, ինչը «կիլոմետրե­րով» հեռու Է պաշտոնական տվյալներից։

 

Ըստ սոցհարցումների, հանրությանը ծանոթ բոլոր կուսակցությունները վարկանիշի խնդիր ունեն, չկա մե­կը, որ առանձնանա։ Հետաքրքիր վիճակ Է ստեղծվում, և չնայած նոր Սահմանադրությամբ անցնում ենք խոհհրդարանական կառավարման մոդելին, ու առաջիկա ընտրությունները կուսակցությունների միջև են լինելու, բայց հանրությունը, միևնույն Է. ընտրում Է անձերին։ Սոցհարցումները պարզել են. որ քաղաքացիները կու­սակցություններից առանձնացնում են քաղաքական գործիչներին և նրանց հանդեսդ քիչ թե շատ վստահու­թյուն ցուցաբերում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։