16:49 , 23 փետրվար, 2013
Եվս մեկ պաշտոնանկություն... «Սլաքը» հաղորդում է, որ հրաժարական է տվել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Բացի նրանից, որ Արմավիրում Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել, դեռ մի բան էլ նրա որդին էր «հերոսությամբ» աչքի ընկել. հանդիսանալով ռուսական զորքերի ժամկետային զինծառայող՝ կրակ էր արձակել մի խումբ երիտասարդների վրա: