Նոր սկանդալ. Հարավային Կորեայում ձերբակալել են նախագահի ընկերուհուն


02:50 , 4 նոյեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Կորեայի Հանրապետության դատախազությունը ձերբակալել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհի Չհվե Սուն Սիլին, ով խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Այս մասին գրում է Tacc-ը՝ հղում տալով «Рёнхап» գործակալությանը:

Դատարանը կալանքի օրդեր էր տվել այն բանից հետո, երբ ստուգել էր դատախազության մեղադրանքները:

Դատախազությունը ժամանակավորապես ձերբակալել էր նրան՝ մտավախություն ունենալով, որ Սիլը կարող է փախչել կամ ոչնչացնել կարևոր ապացույցները: