23:27 , 3 նոյեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում թուրքական «Ֆեներբախչեն» սեփական հարկի տակ հաղթում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» 2:0 հաշվով:
Հանդիպման 59-րդ րոպեին «կարմիր սատանաների» դարպասին նշանակված տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Ժերմեն Լենսը:
Երկրորդ գնդակը բաց թողնելուց անմիջապես հետո Մարկուս Ռեշֆորդի փոխարեն խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: