Facebook-ում նախկին ընկերուհու մերկ լուսանկարները չտարածելու դիմաց գումար է պահանջել


16:54 , 3 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է արտերկրում ապրող, ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ըստ աղբյուրի, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակչին: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձորի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թվականի դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ պարագայում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ:

Աղջիկը պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը «Facebook.com» սոցիալական ցանցում  առանձին էջ է բացել և տեղադրել աղջկա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ