15:14 , 3 նոյեմբեր, 2016
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանման ժամանակ կոտրել է գործընկերոջ՝ Թի Ջեյ Միլերի կողոսկրը։ Նրանք միասին նկարահանվում են «Ամանորյա կորպորատիվ» ֆիլմում, հաղորդում է Rosbalt-ը։
Միլերը խաղում է Էնիսթոնի հերոսուհու եղբոր դերը։ Սցենարի համաձայն՝ հարազատները հաճախ վիճում և կռվում են միմյանց հետ։ Ջենֆերն այնքան է տարվել իր դերով, որ դերասանն արդյունքում հայտնվել է հիվանդանոցում։
Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեյսոն Բեյթմանը, Օլիվիա Մանը, Քորթնի Բ․ Վենսը և այլք։ Ֆիլմի սյուժեն շատ պարզ է․ քույրը (Էնիսթոնը), որն ընկերության գլխավոր տնօրենն է, սպառնում է իր եղբորը (Միլերին) փակել նրա մասնաճյուղը։ «Ամանորյա կորպորատիվ» -ի պրեմիերան կկայանա 2016թ․ դեկտեմբերի 8-ին։