Սթիվեն Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել


14:34 , 3 նոյեմբեր, 2016

1476895077Araratnews.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում. հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ. 2013-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն: Ավելի ուշ ֆրանսիացին մշտական բնակության վայրը գրանցել է Սարանսկում: