Apple-ը ճկվող iPhone Է արտոնագրել


16:22 , 3 նոյեմբեր, 2016

Apple ընկերությունը ստացել Է սմարթֆոնի համար ծալովի Էկրանի տեխնոլոգիայի գրանցման հաստատումը, հաղորդում է BRG պորտալը։

Սարքի հիմքը կկազմեն հաղորդիչ ածխածնային նանոխողովակները, որոնք ճկվող են։ Դրա համար սմարթֆոնը պետք է համալրվի 2 պանելով, որոնք կարող են դիսփլեյի դեր խաղալ:

Բացի Apple-ից, ծալովի սմարթֆոնի վրա աշխատում Է Samsung ընկերությունը: Սպասվում Է, որ կորեական հսկան միանգամից երկու ճկվող սմարթֆոններ կներկայացնի 2017 թվականի փետրվարին Բարսելոնում կայանալիք MWC 2017 ցուցահանդեսում: