15:33 , 23 փետրվար, 2013
Գիզիրյանի հրաժարականը ապացուցում է, որ Հայաստանում կարևորը ոչ թե մարզպետի կամ պաշտոնյայի լավ կամ վատ աշխատելն է, այլ նրա բերած ձայները: Գիզիրյանի հրաժարականից հետո համոզված եմ, որ Վարդան Ղուկասյանին ստիպեցին հեռանալ քաղաքապետի պոստից ոչ թե նրա համար, որ Վարդան Ղուկասյանը հանցագործ տարր է, այլ նրա համար, որ նա վատ էր աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Եվ այս ամենը, այս հրաժարականի դիմումը ապացուցում է, որ ընտրություններից 5 օր անց արդեն իսկ Հայաստանը ապահով չէ, այլ հակառակը՝ Հայաստանը ընտրակեղծարարների երկիր է: Ով կեղծեց, իրանց լեզվով լավ աշխատեց, ուրեմն լավն ա, ով չէ, ուրեմն փուֆն ու քըխն ա:
Գիզիրյանին հետայսու համարում եմ ՀՀԿ, ով ՀՀԿ համակարգի տուժածն է: