ԴԱԻՇ-ի առաջնորդը կոչ է արել գրոհայիններին չփախչել Մոսուլից


08:15 , 3 նոյեմբեր, 2016

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կոչ է արել չնահանջել հյուսիսիրաքյան Մոսուլ քաղաքից։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։

Հաղորդվում է, որ ձայնագրությունը դարձել է ալ-Բաղդադիի առաջին հայտարարությունը հոկտեմբերի 17-ին Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր։ Նոյեմբերի 2-ին իրաքյան ուժերը մտել են Մոսուլ։

Գրոհայինների առաջնորդը կոչ է արել նրանց չլքել քաղաքը։

Դեռևս պարզ չէ, նա անձամբ քաղաքու՞մ է։ Բրիտանական Independent-ը չորեքշաբթի գրել էր, որ ալ-Բաղդադին դեռևս Մոսուլում է։

Reuters-ի տվյալներով՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդը գրոհայիններին նաև կոչ է արել «ցասման կրակ բաց թողնել» թուրքական զինված ուժերի վրա, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում՝ անվանելով Թուրքիան «ԴԱԻՇ-ի գործունեության նոր ոլորտ»։