22:51 , 2 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է շիաական հրամանատարներից Ջաֆար ալ-Հուսեյնի բրիգադի ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ վերահսկողություն է սահմանվել ալ-Լայն ճանապարհի նկատմամբ, որն ընկած է Մոսուլի հարավարևմտյան հատվածում: Հրամանատար ալՀուսեյնի խոսքով էլ՝ այդ ճանապարհը ահաբեկիչների համար հիմնական մատակարարման ուղին էր: Մոսուլի գրավման ուղղությամբ իրաքյան ուժերի գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17ին: