Կանայք երբեք չեն դառնա Կաթոլիկ եկեղեցու քահանաներ․ Հռոմի պապ


14:46 , 2 նոյեմբեր, 2016

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացած է, որ կանայք չեն կարող դառնալ Կաթոլի եկեղեցու քահանաներ, հաղորդում է The Guardian-ը։

«Հովհաննես Պողոս 2-րդ սուրբ պապը իր վերջին հստակ խոսքն ասել է այս կապակցությամբ և այն ուժի մեջ կմնա»,-ասել է Ֆրանցիսկոսը և հավելել , որ կան բազմաթիվ հարցեր, որտեղ կանայք շատ ավելի հաջողակ ու բանիմաց են, քան տղամարդիկ։

Հռոմի պապի նման հայտարարությունն անսպասելի չէ, քանի որ նա միշտ ընդգծել է, որ «դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ: