13:02 , 2 նոյեմբեր, 2016
Վերջին 10 տարում հանցագործների ձեռքով տարեկան սպանվել է ավելի քան 80 լրագրող։ Նման վիճակագրություն ներկայացրել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ը։
Որպես կանոն մարդասպանները պատիժ չեն կրում։ Կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ նման հանցագործությունների միայն 7 տոկոսն է մինչև վերջ հետաքննվել։
«Սա սարսափելի թիվ է․․․ 2006թ․ սկսած սպանվել է 827 լրագրող»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմունիկացիայի և տեղեկատվության բաժնի մասսնագետ Մարիուս Լուկոշյունասը։