09:40 , 2 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես ՄԻԱՎ-ի համաճարակ է հայտարարվել, գրում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ քաղաքի ամեն 50-րդ բնակիչը ՄԻԱՎ վարակակիր է:
Աղբյուրը հավելում է, որ համաճարակի մասին հայտնել է Եկատերինբուրգի առողջապահության վարչության պետի տեղակալ Տատյանա Սավինովան, ում խոսքով՝ վարակված է յուրաքանչյուր 100.000 բնակչից 1.826-ը, այսինքն՝ քաղաքի բնակչության 1.8%-ը: