Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ (տեսանյութ)


02:28 , 2 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի C խմբում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում: 21-րդ րոպեին Նեյմարի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:

Սեփական հարկի տակ գնդակ բաց թողնելուց հետո «քաղաքայինները» նետվեցին գրոհի: 39-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգի անցումից հետո գնդակը դատարկ դարպասն ուղարկեց Իլկայ Գյունդողանը:

Րոպեներ անց Դավիդ Սիլվան ճշգրիտ փոխանցում կատարեց Ֆերնանդինյոյին, ում հարվածից հետո գնդակն ընթացավ դարպասաձողի կողքով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հանդիպման մրցավար Վիկտոր Կաշային տուգանային հարված նշանակեց «Բարսելոնայի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Կևին դե Բրույնեն:

Манчестер Сити - Барселона (Обзор матча) "MyFootball.ws" от MyFootball.ws - Футбол онлайн на Rutube.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ