Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարին


18:22 , 1 նոյեմբեր, 2016

karen-karapetyan-2-634x445Araratnews.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։