ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն ազատման դիմում է գրել


16:48 , 1 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Արմեն Ալավերդյանի աշխատանքից ազատման հրամանը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն կառավարության կայքում դեռ այդ մասին տեղեկություն չկա: 

Նշենք, որ Արմեն Ալավերդյանը հարկային ծառայությունում աշխատել է 1991 թվականից:


Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 9–ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ 

Կրթություն

1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,
1988 թ. – պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով Աշխատանքային գործունեություն
1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ

1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն, գլխավոր մասնագետ
1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ
1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ
1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար
2000-2008 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ