Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը Ռուսաստանում է


15:56 , 1 նոյեմբեր, 2016

Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը  Ռուսաստանում էAysor.am-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցով  գտնվում է Ռուսաստանում, հայտնել են թուրքական գլխավոր շտաբից երեքշաբթի, փոխանցում է РИА Новости-ն:

«Գլխավոր շտաբի պետ, գեներալ  Հուլուսի Աքարն այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝  ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով, որպեսզի քննարկվեն երկու երկրների միջև ռազմական հարցերը, տրվեն գնահատականներ տարածաշրջանային խնդիրներին, նաև՝ կարծիքներ և տեղեկություններ փոխանակվեն»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: