Արթուր Չիլինգարովը հոսպիտալացվել է


14:20 , 1 նոյեմբեր, 2016

Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը Մոսկվայում հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է life.ru-ն, 77-ամյա Չիլինգարովի մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն։

Ներկայում Չիլինգարովը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։ Մոտակա ժամանակներս նրան կվիրահատեն։

Ավելի վաղ Չիլինգարովը դադարեցրել էր իր գործունեությունը «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Չիլինգարովի այս քայլը պայմանավորված է ՌԴ պետական դումայի պատգամավոր ընտրվելու հետ: