12:16 , 1 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանի 2017թ․ պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 504 միլիոնով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Ըստ նրա ՝ պատճառն այն է, որ նախագահի հրամանով լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, և այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում:
Ի դեպ, Արմեն Գևորգյանը չի բացառում, որ նախագահի աշխատակազմում կարող են բյուջեի ծախսերի նոր խնայողություններ լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ