«Իրատես». ԱԺ-ն խնայողություններ է անում լրագրողների հաշվին


10:12 , 1 նոյեմբեր, 2016

«ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ էլ վարչապետ Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ։ Ամբողջ հոկտեմբեր ամիսը օրենսդիրն իր ֆինանսական միջոցները խնայեց լրագրողների հաշվին– ԱԺ-ի միջանցքները, որտեղ հիմնականում աշխատում են լրագրողները, չջեռուցվեցին։ Բայց պատգամավորների աշխատասենյակները և նիստերի դահլիճը տաք էին պահում։ Գուցե այս խտրական մոտեցմամբ Աժ-ի աշխատակազմի ղեկավարությունը փորձում է գործադիրի ղեկավարին ներկայացնել ծախսերի խնայողության հաշվետվությո՞ւն... Բայց ո՞ւմ հաշվին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։