02:18 , 1 նոյեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանի Կուրդեմիրի շրջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 22 հիվանդ տարհանվել է:
Այս մասին այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկրտական լարերի ոչ բարվոք վիճակը:
Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9-ը երեխաներ են:
Հրշեջ-փրկարարական ծառայությունների իրականացրած միջոցառումների արդյունքում կրակը մարվել է:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: