Ուկրաինայում ցանկանում են արգելել ռուսալեզու ԶԼՄ-ները


00:08 , 1 նոյեմբեր, 2016

Ուկրաինական Vesti պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացվել է ԶԼՄ-ների լեզվի մասին օրինագիծը, որն արգելում է հարևան երկրների լեզուներով տպագիր արտադրանքի թողարկումը։

Համապատասխան փաստաթուղթը Գերագույն ռադայում գրանցել են Ուկրաինայի խորհրդարանի՝ մշակույթի ու խոսքի ազատության հանձնաժողովների ղեկավարներ Ռուսլան Կնյաժիցկին ու Վիկտորյա Սյումարը։

Բացի այդ, օրինագծի համաձայն հեռուստաալիքների ու ռադիոկայանների ծրագրերի 75 տոկոսը պետք է եթեր դուրս գա ուկրաիներենով։
Օրինագծով պետք է վերացվի այն կետը, որը թույլ է տալիս հեռարձակման լեզու ընտրել սեփական հայեցողությամբ։