12:32 , 1 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Անկարան ավանդաբար մեծ կարևորություն էր տալիս Արևմուտքի հետ համագործակցության և անվտանգության հարցերով ինտեգրվելու խորացմանը, սակայն հիմա Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը՝ առաջնահերթությունը տալով Ռուսաստանին. այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Թուրքիան ընդլայնել է Ռուսաստանի հետ իր համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ռազմականից առևտրական, և այժմ Մոսկվային համարում է տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու միջոց»,- պարբերականում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Today’s Zaman անգլիալեզու հրատարակության թուրք լրագրող Մահիր Զեյնալովը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երեք անգամ հանդիպել են և չորս անգամ հեռախոսազրույց ունեցել:
Հոդվածագրի կարծիքով՝ Թուրքիան անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի կողմից աջակցությանը՝ ատոմակայան կառուցելու հարցում, հայտարարելով, որ երկիրն անվտանգ վայր է ռուս զբոսաշրջիկների համար: