Այս ճանապարհի կառուցումը միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծելու


16:15 , 31 հոկտեմբեր, 2016

Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի նշանակության մասին շատ է խոսվել. որքան նկատելի է իրականացված աշխատանքների ծավալից, այն ավարտական փուլում է: Այս ճանապարհի կառուցումը միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծելու՝ քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական:

Մարտակերտ-Մատաղիս ճանապարհի մի մասը ևս ասֆալտապատվել է, սակայն անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում այդ ճանապարհն ամբողջությամբ բարեկարգել: