Հարձակում` Էրդողանի կուսակցության շենքի վրա. կան զոհեր


13:30 , 31 հոկտեմբեր, 2016

 Հարձակում` Էրդողանի կուսակցության շենքի վրա. կան զոհերYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Մարդին նահանգում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հարձակում են իրականացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա:

Ըստ Demokrathaber-ի` բախում է տեղի ունեցել թուրք ոստիկանների և ՔԲԿ-ականների միջև, որի ընթացքում մահացել է շենքի դիմաց հերթապահող երեք ոստիկան: Կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: