11:24 , 31 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հենրիխ Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հավատալով, որ այնտեղ նա ավելի շատ կմասնակցի հանդիպումներին. գրում է The Daily Mail-ը:
Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ շատ մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն:
Ըստ պարբերականի տեղեկության՝ 27-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է ունեցել «Արսենալի» հետ, սակայն հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար 7 միլիոն ֆունտ ավել է առաջարկել: Ընթացիկ մրցաշրջանում Ժոզե Մուորինյոյի գլխավորած թիմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման՝ խաղադաշտում միջինն անցկացնելով 27 րոպե: