ԱՄՆ ընտրություններում ավելի քան 20 մլն մարդ վաղաժամ քվեարկել է


12:10 , 31 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

YԱմերիկայում ընտրողների մի մաս վաղաժամ քվեարկել են նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով New York Times-ին։

«Առնվազն 21 մլն մարդ քվեարկել է ողջ երկրով մեկ։ Նահանգներում, որոնք առավել հավանականությամբ կորոշեն ընտրությունների ելքը, այդ թվում Ֆլորիդայում, Կոլորադոյում և Նևադայում, քվեարկել է արդեն ընտրազանգվածի մոտ մեկ քառորդ մասը»,-հայտնել է թերթը։

New York Times-ի տվյալներով՝ չնայած ձայները չեն հաշվարկվի մինչ քվեարկության բուն օրը, ընտրատեղամասերում գրանցված դեմոկրատներն ավելին են, քան հանրապետականները։ Այդպիսի պատկեր է առանցքային նահանգներում, ինչպիսիք են Հյուսիսային Կարոլինան, Կոլորադոն և Նևադան, որտեղ քվեարկությունն ամբողջական մասշտաբով սկսվել է մեկ շաբաթ առաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ