Նավթի համաշխարհային գները նվազում են


10:15 , 31 հոկտեմբեր, 2016

oil_PRUDԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝  նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են  0,41%-ով՝ հասնելով 48,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49,46 դոլարի: