14:30 , 30 հոկտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ներկայացուցիչների առաջին հանդիպումը նավթ արդյունահանող մյուս երկրների պատվիրակությունների հետ, որոնք քննարկել էին արդյունաբերության հնարավոր կրճատումները, ավարտվել են առանց կոնկրետ պայմանավորվածությունների:
Բանակցությունները կշարունակվեն նոյեմբերին, ասվում է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Բրազիլիայի, Ղազախստանի, Օմանի և Ռուսաստանի պատվիրակությունները:
Հանդիպման մասնակիցները ենթադրում են, որ 2017թ. համաշխարհային տնտեսությունում կարող են տեղի ունենալ դրական միտումներ, սակայն «նավթի գների երկարաժամկետ նվազումը, որը հանգեցնում է ներդրումների ոլորտային զգալի կրճատման, ամենայն հավանականությամբ, աննախադեպ շարունակություն կունենա երրորդ տարին անընդմեջ, ընդգծվում է փաստաթղթում»: