Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական առաջին պատերազմից մնացած ականներ ու չպայթած զինամթերք է հանվել


22:45 , 29 հոկտեմբեր, 2016
Սյունիքի մարզի Եղվարդ ու Ուժանիս գյուղերի շրջակայքում՝ խոտհարքերում, ականազերծման աշխատանքներ են վերջերս կատարվել, հայ-ադրբեջանական առաջին պատերազմից մնացած ահագին ականներ ու չպայթած զինամթերք է հանվել։
Հիշեցնեմ, որ դրանք այն տարածքներն են, որ պատերազմի տարիներին հարակից էին նախկին ԱդրԽՍՀ Զենգիլանի շրջանին։
Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչից ա, որ եթե Լենկ-Թեմուրի արշավանքներից մնացած հայ դասալիքի աջ կողոսկրերի մնացորդ հայտնաբերվի, մի ամբողջ գիտական արշավախումբ կմեկնի՝ ուսումնասիրության, ու մի 5 հատ էլ գիտական հոդված ու 2 հատ դիսերտացիա կգրվի, իսկ սա ոչ մեկին հետաքրքիր չէ՝ բացի «Զինուժ»-ի թղթակիցներից։ Էդ գտածոները ոչ մի պատմագիտական, ռազմական պատմության տեսանկյունից հետաքրքրություն չե՞ն ներկայացնում։ Ասենք՝ դրանից չե՞նք կարող իմանալ, թե ականադրումը մոտավոր տարվա որ եղանակին ա արվել կամ ինչ հարձակողական/պաշտպանողական նկատառումով ա արվել։