Զարմանալի է` Րաֆֆու օգտին քվեարկելու կոչ չարած ՀՅԴ-ն միանում է նրան միայն ընտրական պայքարի վերջնափուլում


23:10 , 22 փետրվար, 2013

Քաղաքական  մեկնաբան

ՀՅԴ-ն այսօր հայտարարեց, որ միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կողմից մղվող պայքարին: Մի կողմից, բավականին կարևոր է, երբ պայքարը ընդհանուր համախմբվածության համատեքստում է տարվում, սեպարատ պայքարը երբեք մեծ արդյունքների չի բերել, սակայն մյուս կողմից զարմանալի է, երբ ՀՅԴ-ն պայքարին միանում է միայն ընտրական պայքարի վերջնափուլում: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ն ընտրություններից առաջ չմիացավ Րաֆֆու պայքարին, ինչո՞ւ քվեարկությունից առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին չհորդորեց ընտրել Րաֆֆուն, ինչո՞ւ ՀՅԴ-ն հրապարակայնորեն հանդես չեկավ Րաֆֆու սատարմամբ: Այս և մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան: