Եմենի նախագահը հրաժարվել է խաղաղ կարգավորման ՄԱԿ-ի ծրագրից


18:26 , 29 հոկտեմբեր, 2016

Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին մերժել է երկրում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, որը ՄԱԿ-ն էր առաջարկել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Եմենի նախագահի մամլո ծառայությանը:

Այդ հայտարարությունն արվել է Էր-Ռիյադում ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Իսմիլ Ուլդ Շեյխ Ահմեդի հետ Հադիի հանդիպման ժամանակ:

Եմենի նախագահի խոսքով՝ այդ ծրագիրը «օրինականացնում է հութիների հեղաշրջումը, որոնք 2014 թ. գրավել են Եմենի մայրաքաղաք Սանան:

ՄԱԿ-ի ծրագրի համաձայն՝ Հադին պետք է իր իշխանությունը փոխանցի փոխնախագահին, որը իրավունք կունենա միասնական կառավարություն ձևավորել: