Թուրքիայում 3 թուրք զինվոր է սպանվել


17:06 , 29 հոկտեմբեր, 2016

Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական զինված ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Բախման ժամանակ PKK-ի մարտիկների կողմից արձակված կրակից 3 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Արդեն մի քանի ամիս է՝ Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ և զբոսաշրջային հանգստավայրեր: