15:56 , 29 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Tesla Motors ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ներկառուցված արևային մարտկոցով տանիքներ է ներկայացրել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին։
Նշվում է, որ մարտկոցներն այնքան ինտեգրված են շենքի տանիքին, որ գրեթե անտեսանելի են։ Ընկերությունն առաջարկում է տանիքների չորս տարբերակ։
Մասկի խոսքով՝ տանիքը կարող է սնել մի ամբողջ տուն էներգիայի 100 տոկոս վերականգնվող աղբյուրներով։