Հալեպում մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ


14:20 , 29 հոկտեմբեր, 2016
Հալեպում մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչAysor.am-ը գրում է.

Գրոհայինները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծությունը, մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել,  հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

Զինվորականների տվյալով՝ միայն անցած մեկ օրում քաղաքի ուղղությամբ ավելի քան 100 արկ է արձակվել։

«Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հիմնականում դրանք ոտքի, ձեռքի և որովայնի խոռոչի բեկորային վնասվածքներ են»,- հայտնում է կենտրոնը։

Գրոհայիններն օգտագործում են պայթուցիկներով լցոնված գազային բալոններ, ինքնաշեն ականներ և չկառավարվող արկեր։
Հալեպի կենտրոնական հիվանդանոցը գերբեռնված է։ Վիրահատարաններում ու վերակենդանացման բաժանմունքում տեղ չկա։