Սա կարող էր տեղի ունենալ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կախված պատվերներից, պայմանավորվածություններից


13:15 , 29 հոկտեմբեր, 2016

Image result for իշխան բարսեղյանԿաշառք վերցրած դատավորին կալանավորելու առիթով.

Հայաստանում կաշառք վերցնելու կամ այլ անօրինականություն կատարելու համար ամեն պահի կարելի է կալանավորել ցանկացած դատավորի, ցանկացած դատախազի, ոստիկանության համակարգի ցանկացած բարձրաստիճան ներկայացուցչի, գրեթե բոլոր նախարարներին, փոխնախարարներին, վարչությունների պետերին, պետական համակարգում աշխատող պաշտոնյաների զգալի մասին. նրանք բոլորն էլ ինչ-որ ժամանակ այս կամ այն կերպ կատարել են նման գործողություններ...

Սա արատավոր իշխանական ռեժիմի ստեղծած արատավոր համակարգն է՝ վերևից ներքև. վերշը նշված շրջանակի բոլոր անձանց հետ կարող է տեղի ունենալ այդ դեպքը՝ կախված տարատեսակ հանգամանքներից, պատվերներից, պայմանավորվածություններից...