12:30 , 29 հոկտեմբեր, 2016
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու իրանա-եվրոպական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Մոգերինին և Զարիֆը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում»,-ասվում է հաղորդագրությունում։
Մոգերինին այսօր ժամանել է Թեհրան, որտեղից հոկտեմբերի 31-ին ծրագրում է ուղևորվել Էր-Ռիադ՝ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտնել էր, որ Մոգերինին Թեհրան այցի ժամանակ կարող է հանդիպել նախագահ Հասան Ռուհանիի հետ։