12:16 , 29 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Լոռու մարզի Վահագն գյուղի բնակիչ Արմեն Կախյանը, ում ընտանիքի 7 ընդամենը սպանվել են 2000 թվականի հունվարի 28-ին իրենց տանը, մեղադրվում է ընկերոջը սպանելու մեջ և գործով դատավարությունը մեկնարկել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Կախյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:
«Արմեն Կախյանը մեղադրվում է ընկերոջ՝ Նվեր Քոչինյանի սպանության մեջ: Գործը դատարանում է և որոշակի գաղտնիությունից ելնելով չեմ հայտնում, թե մենք ինչ ենք ապացուցել, ինչը՝ ոչ»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե դատավարության ի՞նչ փուլում է գտնվում գործը, Ճարոյանն ասաց, որ տարբեր պատճառներով դատական նիստերը հետաձգվել են:
Նա նաև հավելեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը Կախյանը չի ընդունել;
Հակոբ Ճարոյանը նաև նշեց, որ Կախյանների ընտանիքը հայտնի է նրանով, որ 2000 թվականին սպանվել են ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ կասկածվում էր Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանը՝ «Ճաճոյի Էդոն», ով սպանվեց 2004 թվականին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ