Հենրիխ Մխիթարյանը խոսել է ստեղծված իրավիճակի մասին


11:44 , 29 հոկտեմբեր, 2016

Հենրիխ Մխիթարյանը խոսել է ստեղծված իրավիճակի մասինArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ խաղերին չհայտավորվելու թեման շարունակում է արդիական լինել բրիտանական մամուլում:

«Express»-ի անդրադարձում մեջբերված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի խոսքը.

«Ես մարզումների ընթացքում փորձում եմ անել առավելագույնը խաղերին պատշաճ կերպով պատրաստ լինելու համար:

Այնպես չէ, որ պետք է մասնակցեմ բոլոր խաղերին. կան մարտավարական հարցեր, մրցակցի գործոնը ևս կարևոր է: 

Ես անում եմ ամեն ինչ իմ թիմին օգնելու համար»,- ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա խաղն անցկացնելու է վաղը՝ հյուրընկալելով «Բարնլիին»: