Երևանն էլ սկսեցին թրաշել, խուզել, տրաքացնել, քանդել, ավիրել


18:00 , 28 հոկտեմբեր, 2016

Չինգիզ Այթմատովին թե հավատալու լինենք, մոնղոլներն իրենց գերիների գլուխը թրաշում էին, վրան ուղտի կաշվից հատուկ թասակ հագցնում ու էդ գերիներին կախ էին տալիս ոտքերից կիզիչ արևի տակ։ Գերիների մեծ մասը մեռնում, պրծնում էին, մնացածները վերածվում արժեքների հետ կապը կորցրած, հիշողություն չունեցող, տեսակ չունեցող մանկուրտների։ Ասում են` մոնղոլների գործերը հետո որ վատացան, էդ մանկուրտներից ոմանք գլուխներն ազատեցին ու փախան, ցրվեցին աշխարհով մեկ։ Ոմանք նույնիսկ Հայաստան հասան։ Դրանցից ոմանք ճակատագրի բերմամբ թե իրենց պեսերի հովանավորությամբ դարձան քաղաքի պատասխանատուներ։ Ու քանի որ տեսակ չունեին, ու անցյալի հետ կապը վաղուց կորել էր, Երևանն էլ սկսեցին թրաշել, խուզել, տրաքացնել, քանդել, ավիրել, որ հետո քաղաքի գլխին էլ իրենց նմանությամբ նոր, անճաշակ, անպատմություն շինությունների մի թասակ քաշեն, որ էս քաղաքն էլ իր երբեմնի հարուստ պատմության հետ արդեն հաշված թելերից բաղկացած կապը կտրի ու իրենց պես մանկուրտ դառնա՝ անտեսակ, անդեմ։